Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստծուն պիտի որոնել, և ոչ թե` բարեկեցություն

Աստծուն պիտի որոնել, և ոչ թե` բարեկեցություն
22.04.2024 | 19:39

Ծոմով և պահքերով` աղոթենք մեր ժողովրդի համար, քանի որ հեղափոխությունը Աստվածաշնչից չէ և մոլորվել են այն քրիստոնյաները, որ այդպես են կարծում, հոգևորը սոցիալական խնդիր համարելով կամ շփոթելով այդ հարցում, երբ ամոթ է այդպես մտածելը:
Չմիամտվենք քաղաքական որոգայթ հրապուրանքներով:
Քրիստոսին էլ իր ժամանակում հրեաները ազգի մարմնավոր ազատագրիչ էին տեսնում, քանի որ հրեա ազգը բռնատիրության տակ էր, և ուզում էին Քրիստոսին թագավոր դարձնել, որ հեղափոխությամբ ազատի իրենց:
Բայց, ասում է Գիրքը, Տերը հեռացավ նրանց միջից:
Աստծուն պիտի որոնել, և ոչ թե` բարեկեցություն:
Երբ Աստծուն գտնես` բարեկեցություն էլ կունենաս:
Լեռան Քարոզում Տերն այս մասին ասում է․
«Նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, մնացածը, ինչի կարիք որ ունեք, ավելիով կտրվի»։
Սակայն, հեղափոխությունների հիմքը նախ բարեկեցությունն է, որ նշանակում է.
«Դրախտ առանց Աստծու»:
Որ նշան է թե` այսպես թե այնպես` աստվածմերժություն:
Ընտրենք Հավիտենական Թագավոր Քրիստոսին:
Սիրելինե՛ր, հեռու պահենք մենք մեզ այն ամենից, ինչ Աստվածաշունչը կործանարար է հայտարարում:

21 ապրիլի, 2018 թ.
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2711

Մեկնաբանություններ